Amazon-ի շուկայական արժեքը հատել է $1 տրիլիոնը![]() 5 սեպտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Amazon.com. Inc. կորպորացիայի շուկայական արժեքը սեպտեմբերի 4-ին պատմության մեջ առաջին անգամ հատել է 1 տրիլիոն դոլարի շեմը: Նյու Յորքի բորսայում սակարկության առանձին պահերին կորպորացիայի արժեթղթերի գինը եղել է մեկ բաժնետոմսի դիմաց ավելի քան 2500 դոլար: ԱՄՆ-ում այդ խորհրդանշական շեմը մինչ այդ հատել էր միայն մեկ ընկերություն՝ Apple-ը: Այդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի սկզբին: Վերջին 5 տարում Amazon-ի բաժնետոմսերի փոխարժեքն աճել է գրեթե 600 տոկոսով: Միայն 2018-ին աճը կազմել է 70 տոկոս, գրում է Deutsche Welle-ն: Կորպորացիայի սեփականատերն է գործարար Ջեֆ Բեզոսը, որը 2018-ի մարտին ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը: 2018-ի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Amazon-ին հարկերը չվճարելու և փոքր խանութները սննկացման հասցնելու մեջ: Նա սպառնացել էր միջոցներ կիրառել ընկերության դեմ ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրության շրջանակներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |