Մխիթարյանը՝ «Արսենալի» օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ![]() 5 սեպտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Լավագույնն է ճանաչվել Մխիթարյանի խփած գոլը «Չելսիի» (2:3) դարպասին ԱՊԼ 2-րդ տուրում: Հայ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել երկրպագուների 61 տոկոսը: Երկրորդ տեղում նույն խաղում իրացված Ալեքս Իվոբիի գոլն է, որին փոխանցում է կատարել Մխիթարյանը: Իսկ երրորդը Նաչո Մոնրեալի գոլն է «Վեսթ Հեմի» դարպասին: Առաջիկայում «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում հանդիպելու է «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ, սակայն Մխիթարյանը, հավանաբար, Բաքու չի մեկնի, քանի որ«Արսենալի» համար Բաքու մեկնելու հարցում առաջնայինը Մխիթարյանի անվտանգությունն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |