BBC. 2 հայ երեխա Նիդերլանդներից ՀՀ է արտաքսվում 5 սեպտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է Նիդերլանդների կառավարության որոշմամբ Հայաստան արատքսվող երկու հայ երեխայի՝ 13-ամյա Հովիկի և նրա քրոջ՝ 12-ամյա Լիլիի պատմությանը: Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունից երեխաները Նիդերլանդներ են տեղափոխվել 2008 թվականին մոր՝ 37-ամյա Արմինե Համբարձումյանի հետ: Իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են այնտեղ, երբեք չեն ապրել Հայաստանում և նույնիսկ հայերենին չեն տիրապետում: Արմինեն երկրից արտաքսվել է 2017 թվականին, իսկ երեխաների ընկերները համախմբվել են նրանց շուրջ՝ խնդրելով մնալ երկրում: Հովիկն ու Լիլին տեղափոխվել են մի բնակարան, որի հասցեն հայտնի է եղել միայն Արմինեին և ընտանիքին, որի հետ պետք է ապրեին երեխաները։ Այդ ընտանիքն աջակցել է Արմինեին՝ գաղտնի պահելով տան տեղն իշխանություններից։ Երեխաներին հայտնաբերելուց հետո հոլանդական կառավարությունը որոշել է արտաքսել երեխաներին Հայաստան: Դատավորները եզրահանգել են, որ երեխաների մայրը հոգեպես և ֆիզիկապես ի վիճակի չէ հոգալ նրանց մասին, և Հովիկն ու Լիլին արտաքսման դեպքում պետք է մանկատուն տեղափոխվեն: Խնդրին ծանոթ է նաև երկրի վարչապետ Մարկ Ռութը: Նա ասել է, որ հասկանում է երեխաներին արտաքսելու որոշման էմոցիոնալ կողմը, սակայն, եթե դեպքը չի համապատասախանում օրենքով սահմանված չափանիշներին, ապա երեխաները չեն կարող մնալ Նիդերլանդներում: Աղբյուրը գրում է, որ ըստ հոլանդական կառավարության՝ իրենց քաղաքականությունը ապաստան տրամադրելու գործընթացում արդար է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |