Մայիսի 20-ին Հայաստան է ժամանելուԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երեւան մայիսի 20-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ներընտանեկան բռնությանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է ԵԽ երեւանյան գրասենյակի մամլո ծառայությունը, այցի ընթացքում տկն. դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, Վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---