Սանասարյան. ԲԷՑ-ից 140 մլն դրամ կվերադարձվի բյուջե![]() 5 սեպտեմբերի 2018 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում։ Այդ մաիսն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը: Սանասարյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում, հայտնում է Panorama.am-ը։ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։ Լրագրողները Սանասարյանից ավելի հստակ թվեր և անուններ էին պահանջում հնչեցնել, ճշտող հարցեր տալիս։ Սանասարյանն արձագանքել է. «Այնպիսի տպավորություն է՝ դժգոհ եք, որ պետբյուջե գումար է վերադարձվում։ Ես նախնական թվեր եմ ձեզ ասում, չեմ կարող անմեղության կանխավարկածը խախտել»։ Անդրադառնալով «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ նշել է. «ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 մլն վերադարձնել պետբյուջե։ Ունենք մի դեպք, երբ 75 մլն սփյուռքի նախարարության կողից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարահանվել են ասենք «Հ1»-ի միջոցներով, իրավապահ մարմինները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»։ Ագրարային համալսարանում, ՊՎԾ պետի խոսքով, ամենաանմխիթար վիճակներից մեկն է. «Հիմա թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ՝ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով։ Ինչ վերաբերում է Էջմիածին համայնքին՝ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել»։ Դավիթ Սանասարյանը հավելել է նաև, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: Դավիթ Սանասարյանը հունիսին հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |