Փաստաբան. Քոչարյանը Մարտի 1-ին ոստիկաններին չի հրամայել ներխուժել Ազատության հրապարակ![]() 5 սեպտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Քոչարյանը չի հրամայել ոստիկանության ստորաբաժանումներին 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, որտեղ նստացույց էին իրականացնում այդ տարվա փետրվարին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքից դժգոհ ցուցարարները: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, անդրադառնալով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծված և շրջանառության մեջ դրված Մարտի 1-ի վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերին, Օրբելյանն ասել է, որ «այդ էպիզոդը Քոչարյանին չի առնչվում»: Նա նաև տեղեկացրել է, որ Քոչարյանի անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող՝ հատուկ քննչական ծառությունում: 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1300 ծառայողներ Երևաի Ազատության հրապարակում նստացույց իրականացնող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր հավաքները բացառելու նպատակով, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով, հարկադրաբար հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները: Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, ոստիկանության գործողությունները որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008 թվականի փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |