ՀՀ-Իրան երկաթգիծը չկառուցած «Ռասիա ՖԶԷ»-ն դատի է տվել ՀՀ-ին՝ պահանջելով $160 մլն 5 սեպտեմբերի 2018 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական երկաթգծի կառուցման պարտավորությունը ստանձնած ԱՄԷ-ում գրանցված«Ռասիա ՖԶԷ» ընկերությունը հայց է ներկայացրել Միջազգային արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության՝ պահանջելով $160 մլն-ի փոխհատուցում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարը նշել է՝ ընկերությունը անցած 5 տարում երկաթգծի անգամ մեկ մետր չի կառուցել։ «Ընկերությունը ընդամենը կատարել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որը ներկայացրել է նախարարությանը, և դրա վերաբերյալ նախկինում նախարարության կողմից կատարվել են բազմաթիվ դիտողություններ: Դրանից հետո բազմիցս ընկերությունը հրավիրվել է արդեն կոնցեսիոն իր պարտավորությունները կատարելու հարցերը քննարկելու համար, սակայն նախարարության բոլոր հրավերները մնացել են անհետևանք», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության փաստարկները հիմնավոր են, և «մտահոգվելու կարիք չկա»: Նախարարը նշել է, որկառավարության կողմից ներգրավվել է միջազգային հեղինակավոր կազմակերպություն՝ ՀՀ շահերը պաշտպանելու համար: Հայ-իրանական երկաթգծի կառուցման մասին առաջին անգամ 2008 թվականին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիր է ստորագրվել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |