Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ-ին Բիլզերյանի՝ Արցախ այցի պատճառով 5 սեպտեմբերի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Գիլին հայտնի ամերիկահայ միլիոնատեր «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանի Արցախ այցի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: «Գիլը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել ԱՄՆ Պետդեպարտամենտին հասցեագրված բողոքի նոտան այդ երկրի քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ»,-ասել է Հաջիևը, գրում է «Ինտերֆաքսը»: Ադրբեջանի ԱԳՆ նոտայում ասվում է նաև, որ Բիլզերյանն Արցախում «զբաղվել է ապօրինի ռեժիմի քարոզչությամբ, հակաիրավական ճանապարհով հրազեն է ձեռք բերել և սադրիչ նպատակներով ցուցադրաբար կրակ է բացել Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ»: Ըստ Հաջիևի, ԱՄՆ դիվանագետն իրազեկվել է նաև, որ «ԱՄՆ քաղաքացի հանդիսացող այդ անհատի սանձարձակ և տգետ հայտարարություններն առնչվում են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվության և բարոյական արժեքների հետ և հակասում են Ադրբեջանի և ԱՄՆ միջև առկա բարեկամական հարաբերությունների ոգուն»: Նա նշել է, որ ամերիկացի դիվանագետը տեղեկացվել է նաև, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Բիլզերյանին պատասխանատվության կանչելու համար: «Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ կառավարությունն ամենայն լրջությամբ կվերաբերվի պաշտոնական Բաքվի մտահոգություններին Բիլզերյանի ապօրինի գործողությունների վերաբերյալ և միջոցներ կձեռնարկի, որպեսզի հետագայում ԱՄՆ քաղաքացիները խուսափեն Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելություններից»,-ասել է Հաջիևը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործէ հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ՝ Արցախ «ապօրինի» մեկնելու համար:Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»:Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով: Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |