Ամերիաբանկը ԱԶԲ-ի կողմից 2018-ի լավագույն գործընկերոջ մրցանակին է արժանացել![]() 5 սեպտեմբերի 2018 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Ասիական Զարգացման բանկի կողմից արժանացել է Առևտրի ֆինանսավորման գծով 2018 թվականի «Լավագույն գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Սինգապուրում, ԱԶԲ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որին հյուրընկալվել է աշխարհի տարբեր երկրների բանկերից ու ֆինանսական կառույցներից ավելի քան 200 ներկայացուցիչ: Մրցանակաբաշխությանը մասնակցել են Ամերիաբանկի Կորպորատիվ դեպարտամենտի Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը և գլխավոր մասնագետ Տաթև Հակոբյանը: Մրցանակները շնորհվել են աշխարհի 15 երկրի թվով 23 գործընկեր բանկի: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |