Կրեմլում անկեղծ ու լուրջ խոսակցություն են ակնկալում Պուտին-Փաշինյան հանդիպմանը![]() 5 սեպտեմբերի 2018 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը՝ երկու կողմից շատ հարցեր են կուտակվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, ուստի ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ԵՏՄ և ՀԱՊԿ գծով »,-ասել է Յուրի Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև գործակցությունը եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում: Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առաջիկա հանդիպմանը, ասել էր. «Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում: Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջև պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |