ՀՔԾ. Քոչարյանի պաշտպանը կամ ծանոթ չէ Սահմանադրությանը, կամ հանրությանն է մոլորեցնում![]() 5 սեպտեմբերի 2018 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հայտարարությանը, թե Քոչարյանի անձնագիրը նախաքննական մարմնում պահելը ապօրինի է, հայտարարել է, որ Օրբելյանը «կամ ծանոթ չէ Սահմանադրությանը, կամ հետապնդում է փաստերը խեղաթյուրելով հասարակությանը մոլորեցնելու և ՀՔԾ-ի օրինական գործունեությունը ստվերելու նպատակ», հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը: Ծառայությունից նշում են, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի որևէ նորմ, այդ թվում` «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» դրույթը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել, և «առնվազն անհասկանալի է պաշտպանի նման` իրականությանը չհամապատասխանող և միևնույն ժամանակ չհիմնավորված ինքնավստահությամբ հնչեցրած դիրքորոշումը»: Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Քոչարյանի անձնագրերի` նախաքննական մարմնում պահվելու հարցին, նշել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի` մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթն իրականացնող մարմնում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին համապատասխան, 2017 թվականին ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |