Ոստիկանությունում մոտ 110 մլն դրամ է յուրացվել. Քրգործ է հարուցվել 5 սեպտեմբերի 2018 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԳ վարչությունում յուրացվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 110 մլն դրամ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը: Պարզվել է, որ 6 տնտեսվարող սուբյեկտրի հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր, որոնց հիման վրա մատուցված ծառայությունների համար ստացված մոտ 110 մլն դրամը ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի աշխատակցի կողմից չի մուտքագրվել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին: Բացի այդ, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նշված հափշտակության իրականացումը հնարավոր է եղել ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ղեկավար աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով: ՀՀ գլխավոր դատախազության hատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |