Զորացրված սպաները վարչապետի հետ հանդիպում են պահանջում. Բնակարանի խնդիր ունեն 6 սեպտեմբերի 2018 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Զորացրված սպաները հավաքվել են կառավարության շենքի առաջ՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ։ «Մենք բոլորս զինթոշակառուներ ենք։ Ցանկանում ենք վարչապետի հետ քննարկել մեր հետագա ապրելու ձևը, տեղը։ Մենք բոլորս բնակարանի խնդիր ունենք»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։ Սպաներից մեկը նշել է, որ նախորդ իշխանությանը դիմել են, խնդիրը ներկայացրել են, սակայն միշտ պատասխան են ստացել՝ բյուջեում փող չկա։ «Իրավիճակը եկել հասել է նրան, որ 4 000 զորացրված սպա, որից 1000-ը զինթոշակառու, մնացել է անօթևան, մի մասը վարձով է ապրում, ոմանք՝ դոմիկներում, մի քանիսը՝ հարևան-բարեկամի տներում, ով ոնց կարողացել է»,-ասել է ակցիայի մասնակից սպան։ Նախորդ շաբաթ նրանք հանդիպել են պաշտպանության փոխնախարարի հետ, իրենց խոսքով, ՊՆ-ում առաջարկել են տրամադրել հողատարածք։ «Առաջարկը մեզ համար ընդունելի չէ, չի հստակեցվում, թե դրանք որտեղ են տրամադրվելու։ Անորոշ է, հատկացնելո՞ւ են, թե՞ ոչ։ Մեր տեղեկություններով, վարչապետը գիտի մեր խնդրի մասին, պատրաստակամ է մեզ հետ հանդիպել։ Ակնկալում էինք, որ այսօր մեկը դուրս կգա, կխոսենք, բայց ինչպես տեսնում եք, դեռ որևէ մեկը դուրս չի եկել»,-ասացին սպաներն ու նշեցին, ԶԼՄ ներկայացուցիչներին շատ նուրբ հարցեր չեն պատմում, դրանք փակ քննարկման առարկա պետք է լինեն։ Ակցիային մասնակցում է նաև «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր. «Հիփոթեքային վարկի կանխավճարը երիտասարդ ընտանիքների համար գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |