Instagram-ն առցանց գնումների հավելված է մշակում![]() 6 սեպտեմբերի 2018 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը հավելված է մշակում առցանց գնումների համար, որի աշխատանքային անվանումը IG-Shopping է: Այդ մասին գրում է The Verge-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ենթադրվում է, որ օգտատերերը կարող են զննել ու գնել ապրանքն անմիջապես այն վաճառողներից, որոնց էջերին բաժանորդագրված են: Instagram-ում այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: Հավելվածի գործարկման ժամկետը որոշված չէ: Այն կարող է նաև չգործարկվել, սակայն նախագծին ծանոթ աղբյուրները նշում են, որ այն հեռանկար ունի էլեկտրոնային առևտրի համար, գրում է «Վեդոմոստին»: Ըստ սոցցանցի, այժմ այն 25 մլն բաժանորդ ունի և 2 մլն գովազդատու: 5 օգտատերից 4-ը բաժանորդագրված է որևէ բիզնեսի ներկայացուցչի էջին: Հավելվածի ստեղծման ժամանակ մշակված գործիքները կարող է օգտագործել նաև Instagram-ի սեփականատեր Facebook-ը: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված գործիքներն Instagram-ը մշակում է 2016-ից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |