Առաջին 2 երեխայի՝ զույգ ծնվելու դեպքում 2 մլն դրամ միանվագ նպաստ կսահմանվի![]() 6 սեպտեմբերի 2018 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում քննարկվող երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկելու որոշման նախագծի քննարկման ժամանակ, առաջարկել է առաջին երկու երեխայի՝ զույգ ծնվելու դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 2 մլն դրամ: Առաջարկն արժանացել է կառավարության անդամների հավանությանը, և կընդգրկվի որոշման նախագծի մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի՝ գործող 50,000 դրամից դառնալով 150,000 դրամ: Համաձայն դեռևս գործող կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50,000 դրամ: Նոր կարգով երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում նույնպես կհատկացվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |