Հոկտեմբերի 11-ից հետո համացանցում հնարավոր են խափանումներ![]() 6 սեպտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ից հետո համացանցում խափանումներ կարող են լինել՝ «պատմության մեջ առաջին անգամ» կրիպտոգրաֆիկ բանալիների (KSK) փոխարինման պատճառով: Այդ մասին հայտնել է Դոմենային անունների և IP հասցեների (ICANN) կառավարման կորպորացիան: Կորպորացիան ակնկալում է, որ KSK փոփոխման հետևանքները նվազագույնը կլինեն: Սակայն, որոշ օգտատերեր կարող են դժվարություններ ունենալ դոմենային անունների թույլտվության հետ կապված: Բանալիի թարմացումից 48 ժամ անց նրանք կսկսեն հաղորդագրություններ ստանալ այն մասին, որ անվանումը հնարավոր չէ թույլատրել՝ սխալների տեսքով, օրինակ, server failure կամ SERVFAIL, գրում է «Դոժդը»: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 11-ը նախնական ամսաթիվ է, այն դեռ պետք է վավերացվի ICANN վարչության կողմից: ICANN.-ի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում շահագրգիռ կողմերի հետ գլոբալ գործակցության գծով ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան ասել է, որ հստակ ամսաթիվը կհաստատվի սեպտեմբերի 12-ին: «Չնայած, բանալին ոչ մի անգամ այս ընթացքում չի խափանվել, բանալիների, ինչպես նաև ծածկագրերի փոխարինումը կրիպտոգրաֆիկ հիգիենայի լավ օրինակ է: Այդ պատճառով մշակվեց բանալիների փոխարինման նախապատրաստման և իրականացման մանրակրկիտ ծրագիր»,-ասել է նա: Կրիպտոգրաֆիկ բանալիների փոխարինման անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսվեց 2016-ին: Անցումը նախատեսված էր 2017-ի հոկտեմբերի 11-ին, սակայն հետաձգվեց պրովայդերների ցածր պատրաստվածության պատճառով: 2017-ին գործողությունն իրականացնելու դեպքում 750 մլն մարդ կարող էր խնդիրներ ունենալ KSK-ն փոխարինելիս: «Ռոստելեկոմը», «Վիմպելկոմը», ՄՏՍ-ն ու «Մեգաֆոնը» հայտարարել են, որ պատրաստ են բանալիների փոխարինմանը և խնդիրներ չեն լինի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |