2021-2022-ին ընտանեկան բռնության ենթարկվածների առաջին ապաստարանները կստեղծվեն![]() 6 սեպտեմբերի 2018 - 15:34 AMT PanARMENIAN.Net - 2021-2022 թվականներին կստեղծվեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար նախատեսված առաջին ապաստարանները: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում: Նշվում է, որ յուրաքանչյուր տարի 2 ապաստարանի համար սուբսիդավորման գումարը կկազմի 40 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է նաև սահմանել ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը: Ազգային ժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ու կից ներկայացված նախագծերի փաթեթը: Օրենքը նախատեսում է հոգեբանական և իրավական աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ ապաստան ընտանիքի ծեծից ու հալածանքներից տառապող անդամներին: Առաջարկվում են նաև ագրեսորի և նրա զոհերի (կնոջ և ամուսնու, ծնորղների և երեխաների) հաշտեցման միջոցներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |