Պետությունը 4 տարում 9 մարզային հիվանդանոց կհիմնանորոգի 6 սեպտեմբերի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - 2018-2022 թվականներին Հայաստանի 9 մարզային հիվանդանոց կհիմնանորոգվի, կհագեցվի բժշկական սարքավորումներով և կահույքով: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում: Այսպես՝ 2018 թվականի հոկտեմբերին կավարտվի Արարատի մարզի Արտաշատի և Սևանի բժշկական կենտրոնների կառուցումը, հատկացվել է համապատասխանաբար՝ մոտ 2 մլրդ դրամ և մոտ 1,2 մլրդ դրամ: 2018 թվականի հոկտեմբերին կավարտվի նաև Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի նոր բժշկական կենտրոնների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը. հատկացվել է 35 մլն դրամ: Սյունիքի մարզի Սիսիանի և Կոտայքի մարզի Նաիրիի բժշկական կենտրոնների վերակառուցումը ավարտին կհասցվի 2020 թվականի դեկտեմբերին. հատկացվելու է համապատասխանաբար՝ մոտ 1 մլրդ դրամ և 1,1 մլրդ դրամ: 2021 թվականի դեկտեմբերի 1-ին կավարտվի Կոտայքի մարզի Չարենցավանի բժշկական կենտրոնի հիմնանորոգման գործընթացը. հատկացվելու է 500 մլն դրամ: 2022 թվականի դեկտեմբերին կավարտվեն Արագածոտնի մարզի Թալինի և Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար՝ ավելի քան 1,1 մլրդ դրամ և 2,8 մլրդ դրամ: Ակնկալվում է, որ մարզային հիվանդանոցների վերանորոգումից և բժշկական սարքավորումներով վերազինումից 5 տարի անց մարզերում, բնակավայրին մոտ, բժշկական օգնություն և սպասարկում ստացող բնակչության տեսակարար կշիռը կավելանա 20%-ով, բուժման նպատակով մայրաքաղաք մեկնողների թիվը կնվազի 5%-ով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |