Forbes. Սարկիսովները՝ ՌԴ ամենահարուստ ընտանիքների տասնյակում 6 սեպտեմբերի 2018 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Forbes ամսագիրը հրապարակել է ՌԴ ամենահարուստ ընտանիքների 2018թ. վարկանիշը, որով գնահատվում է խոշոր բիզնեսով զբաղվող նույն ընտանիքի բոլոր անդամների համատեղ կարողությունը: Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում է ընդգրկվել նաև հայազգի գործարարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների ընտանիքը: Ըստ պարբերականի, Սարկիսով եղբայրներից յուրաքանչյուրը 750 մլն դոլար կարողություն ունի: 1,5 մլրդ դոլար ընդհանուր ցուցանիշով Սարկիսովները զբաղեցրել են ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշի 6-րդ հորիզոնականը: Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, իսկ Նիկոլայ Սարկիսովը՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի գլխավոր տնօրենի տեղակալը: Սարկիսովներին է պատկանում ՝ «ՌԵՍՈ-Գարանտիա» խմբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, ինչպես նաև խոշոր անշարժ գույք արտասահմանում: Նրանց է պատկանում 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, Առևտրա-արդյունաբերական պալատի շենքը Փարիզում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ և այլ անշարժ գույք Ֆրանսիայում, բիզնես կենտրոն, 3 փենթհաուս և հողատարածքներ Վիլնյուսում: Forbes-ի վարկածով 2016-ին Սարկիսով եղբայրները նույնպես 6-րդ հորիզոնականում էին ՌԴ ամենահարուստ ընտանիքների վարկանիշում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |