ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծիքների համար պատիժը խստացնող նախագիծը![]() 6 սեպտեմբերի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծիքների և ընտրակաշառքի համար պատիժը խստացնող օրինագիծը: Միաձայն՝ 66 կողմ ձայնով, ընդունվել է Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծով առաջարկվում է ընտրակաշառք ստանալու համար սահմանել 500.000-700.000 դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, իսկ ընտրակաշառք տալու համար՝ 2.000.000-4.000.000 դրամ կամ ազատազրկում 2-6 տարի ազատազրկում: «Դպրոցներն ազատագրված են ընտրակեղծիք, հարկադրանք ու ստորաքարշություն անելու պարտադրանքից: Ոստիկանությունը իրավունք է ստանում օգտագործել օպերատիվ հետախուզական բոլոր օրինական միջոցները (գաղտնալսում, ներքին դիտում) այդ հանցագործությունները բացահայտելու համար և ոչ մեկին չի ներվելու ընտրակաշառք թե տալը, թե ստանալը»,-գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում: Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը քվեարկությունից առաջ հայտարարել է, որ պետք է միջոցներ ձեռնարկվեն՝ բացառելու քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն օրինագիծը կքվեարկի վաղը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |