ԶԼՄ․ ՌԴ-ն կասեցրել է Միքայել Հարությունյանի հետախուզումը![]() 7 սեպտեմբերի 2018 - 09:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։ Այս մասին է գրում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշումն ընդունվել է Մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո։ ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։ Սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել ՀՀ-ին։ ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չէր դիմել ՌԴ իրավապահներին Հարությունյանի հարցով։ «Ինտերֆաքսի» աղբյուրը նշել է, որ հայցը ոչ թե ՀՀ-ից էր եկել, այլ միջազգային հետախուզման գծով, հայցի մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։ Ավելի վաղ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձման չի ենթարկվի։ Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, իր հերթին, մեղադրվում է 2008-ի ընտրությունների հարցում Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |