Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման նախօրեին. Բոլոր մարդասպանները պետք է պատասխան տան![]() 7 սեպտեմբերի 2018 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետնախատեսված հանդիպման նախօրեին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն»: «Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ պարզապես չկա», - մասնավորապես գրել է վարչապետը: Ավելի վաղ, ռուսաստանյան ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետզախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է: Իսկ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը մի քանի մտահոգություն է հայտնել գործի շրջանակում ձերբակալությունների՝ մասնավորապես ՀԱՊԿ գլախվոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Մարտի1-ի բացահայտումը ՀՀ ներքին գործն է: Ավելի վաղ էլ, Պուտինը շնորհավորել էր Մարտի1-ի գործով մեկ այլ մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |