Ծառուկյան. Եթե Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ՝ թող հրապարակում գնդակահարեն

Ծառուկյան. Եթե Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ՝ թող հրապարակում գնդակահարեն

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե իր խնամի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի իրադարձությունների հետ, ապա թող նրան «հրապարակում գնդակահարեն»:

«Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն», – ասել է Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նույնն ասել էր նաև իր մասին, որ եթե կապ ունի Մարտի 1-ի հետ, ուրեմն «թող մասսայաբար հրապարակում գնդակահարեն իրեն»:

Ավելի վաղ, իրավապահները ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի զենք են հայտնաբերել. կա վարկած, որ զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում:

 Ուշագրավ
---