Տեսախցիկները նաև հանցավորութան դեմ պայքարի համար են. Քանակը կավելանա, տուգանքները կնվազեն![]() 8 սեպտեմբերի 2018 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է «Հայկական ժամանակի» հրապարակումը, համաձայն որի ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով 2000 հատ տեսախցիկ է տեղադրվելու փողոցներում։ Ոստիկանությունից նշում են, որ խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացրած և ուսումնասիրության փուլում գտնվող ծրագրի մասին է: «Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումանսիրությունների արդյունքով: Միևնույն ժամանակ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթևեկության կառավարման, այլև ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում», - նշվում է հաղորդագրության մեջ։ Տեսախցիկները համաչափության սկզբունքով տեղադրվելու են մայրաքաղաքում և մարզերում: «Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես և կիրառության մեջ է դրել երթևեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն գործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը: Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որևէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը», -նշվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |