Վրաստանից ՀՀ երթևեկող ավտոբուսը Բերդավանի մոտ այրվել է. Տուժածներ չկան![]() 8 սեպտեմբերի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում այրվում է Վրաստանից ՀՀ ժամանած ավտոբուսը: Տուժածներ չկան: Վարորդը Վրաստանի քաղաքացի Ի. Բաջոլիձեն էր: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին: Ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոբուսը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |