ՄԻՊ-ը հոլանդացի գործընկերոջ քննարկել է հայ երեխաների արատաքսման հարցը

ՄԻՊ-ը հոլանդացի գործընկերոջ քննարկել է հայ երեխաների արատաքսման հարցը

PanARMENIAN.Net - Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ, հայտնում է ՄԻՊ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։

Ավելի վաղ, BBC-ն անդրադարձել էր Նիդերլանդների կառավարության որոշմամբ Հայաստան արատքսվող երկու հայ երեխայի՝ 13-ամյա Հովիկի և նրա քրոջ՝ 12-ամյա Լիլիի պատմությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---