Վարչապետ. Արցախի հարցում որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքի և հարկադրանքի լեզվով խոսել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ մեկը չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի, հարկադրանքի և ուժի լեզվով խոսել։ «Գերագույն գլխավոր հրամանատարի կարևորագույն հմտությունը դժվար և օրհասական պահին ժողովրդին և զինված ուժերին համախմբելու կարողությունն է։ Կարծում եմ՝ սա մեր ռազմաքաղաքական կարևորագույն առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը՝ ուժեղ և մարտունակ բանակ ունենալուն», - ասել է վարչապետը։ Ըստ վարչապետի, Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումով ապացուցել է, որ ԼՂ հարցի կարգավորման իր պատկերցումը պատերազմն է։ «Սա նշանակում է, որ ՀՀ-ն և հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու հուժկու հակահարված։ Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով», - ասել է Փաշինյանը։ Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին և հնարավորություններին, հայ-ռուսական գործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |