Windows 7-ի օգտատերերը թարմացումները կկարողանան ստանալ գումարի դիմաց 8 սեպտեմբերի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը որոշել է հնարավորություն տալ ցանկացողներին շարունակել օգտվել Windows 7 օպերացիոն համակարգից: ՕՀ այդ տարբերակն անվտանգության թարմացումներ կունենա 2020-ի հունվարի 14-ից: Կորպորատիվ օգտատերերը կկարողանան լրացուցիչ վճարում կատարել և ստանալ Windows 7 ESU ընդլայնված անվտանգության թարմացումներ մինչև 2023-ի հունվարը: Ընկերությունը մտադիր է վճար գանձել յուրաքանչյուր համակարգչից և գինը բարձրացնել ամեն տարի: Ծառայության ճշգրիտ գինը դեռ հայտնի չէ, գրում է Ferra.ru-ն: Windows 7 ESU կկարողանան ստանալ Windows 7 Professional և Windows 7 Enterprise կորպորատիվ լիցենզիայի օգտատերերը: Ամպային Office 365 ProPlus ծառայության օգտատերերը նույնպես կկարողանան շարունակել օգտվել դրանից Windows 7-ից մինչև 2023թ., եթե վճարեն անվտանգության ընդլայնված թարմացումների համար: Windows 7-ի աջակցման հիմնական փուլն ավարտվել է 2015-ի հունվարին: Դրանից հետո ՕՀ-ն չի ստացել ֆունկցիոնալ թարմացումներ, այլ միայն նորացումներ, որոնք ուղղված են անվտանգության ոլորտում խոցելիության վերացմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |