Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. Խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալը 8 սեպտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Աբրահամյանը։ Նա նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք «իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ներխուժել են իրեն և ազգականներին պատկանող բնակարաններ և շինություններ»։ «2018թ.-ի սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա, հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին: Արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու», - գրել է նա։ Ավելի վաղ, Մարտի 1-ի գործով խուզարկություն է անցկացվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր ապօրինի զենքժ-զինամթերք: Ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը: Կա վարկած, որ հայտնաբերված զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |