Apple-ի սարքերը կթանկանան, եթե ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր սահմանի չինական ապրանքների համար 8 սեպտեմբերի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը զգուշացրել է, որ իր արտադրանքը կարող է թանկանալ, եթե նոր մաքսատուրքեր սահմանվեն Չինաստանից ներմուծվող ապրանքների համար: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով նամակին, որն ընկերությունն ուղարկել էր ԱՄՆ առևտրային ներկայացուցչություն: Փաստաթուղթը ընդունվել է սեպտեմբերի 5-ին: «Մեր մտահոգությունն այն է, որ դրանք ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին և ԱՄՆ մրցունակությունը կնվազի, իսկ ամերիկացի սպառողների համար ավելի բարձր գներ կսահմանվեն»,-ասվում է նամակում: Նոր մաքսատուրքերի դեպքում կաճեն Apple Watch-ի, անլար Air Pods ականջակալների, Mac mini սեղանի համակարգչի, iPad- ի համար Apple pencil ստիլուսի, ինչպես նաև տարբեր լիցքավորման սարքերի և ադապտերների գները, գրում է «Վեդոմոստին»: Ուստի Apple-ը խնդրել է երկրի կառավարությանը վերանայել այդ միջոցները: 2018-ի երրորդ եռամսյակում Apple-ը Չինաստանում վաճառքներից $9,6 մլրդ է ստացել, որը կազմում է ընկերության եկամուտների 18%-ը: Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ևս $267 մլրդ-ի մաքսատուրքեր սահմանել չինական ապրանքների համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |