Եթե Ասադը քիմզենք կիրառի Իդլիբում, ԱՄՆ պատասխանը ռազմական կլինի 8 սեպտեմբերի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակը պատասխան տարբերակներ է մշակում այն դեպքի համար, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի քիմիական զենք կիրառել Իդլիբ գավառի վրա գրոհի ժամանակ: Այդ հարցը քննարկվում է Սպիտակ տան հետ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՄՆ ԶՈւ շտաբերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը Նյու Դելիում: Գեներալը նշել է, որ Ասադի քիմիական գրոհի դեպքում ԱՄՆ հետագա գործողությունների վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել: «Բայց մենք բանակցում ենք նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ նա գիտի, թե որ փուլում են մեր պլանները, եթե քիմիական զենք կիրառվի», - ասել է Դանֆորդը, գրում է Deutsche Welle-ն: Նա հայտարարել է, թե զարմացած չէ, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան Թեհրանում կայացած գագաթնաժողովում չկարողացան պայմանավորվել Իդլիբում սիրիական զորքերի առաջիկա հարձակման միասնական գնահատականի հարցում: Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, պայքարում էր ամփոփիչ հայտարարության տեքստում հրադադարի մասին դրույթ ընդգրկելու համար, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պնդում էին, որ ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունները շարունակվեն: Իդլիբը վերջին գավառն է, որի զգալի մասը դեռ վերահսկում են տարբեր իսլամիստական խմբավորումներ և Սիրիայի զինյալ ընդդիմությունը: ՌԴ-ն ու Իրանը սատարում են Սիրիայի նախագահին, որը գրոհ է պատրաստում Իդլիբի ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |