Նեյմարը մտադիր է «Բարսելոնա» վերադառնալ![]() 8 սեպտեմբերի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»: Հայտնի է, որ բրազիլացին արդեն դիմել է կատալոնացիների ղեկավարությանը՝ խնդրելով նախաձեռնել իր տեղափոխումը: Ներյմարին հեշտ չի տրվում մրցակցութունը հարձակվող Էդինսոն Կավանիի և ֆրանսիացի Քիլիան Մբապե հետ մրցակցությունը, գրում է Լենտա.ռու-ն իսպանական El Mundo Deportivoի վրա հղումով: Հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ Նեյմարը մտադիր չէ հեռանալ ֆրանսիական ակումբից: Նեյմարով հետաքրքրվողների թվում հիշատակվում էր Մադրիդի «Ռեալը»: Ապրիլի վերջում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոստովանեց, որ ուրախ կլիներ, եթե Նեյմարն ակումբ վերադառնար: ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին դժգոհ է Ֆրանսիայի առաջնության մակարդակից: Նեյմարը հանդես է եկել Բարսելոնայի կազմում 2013-17թթ.: 2017-ի ամռանը նա տեղափոխվեց ՊՍԺ ռեկորդային 222 մլն եվրոյով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |