Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով 8 սեպտեմբերի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։ Հանդիպման սկզբում երկու երկրի ղեկավարն ընդգծել են, որ հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի։ «ՀՀ-ՌԴ հարաբերությունները ներկայում զարգանում են բոլոր ուղղություններով, այդ զարգացումը վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև տնտեսությանը»,- ասել է Պուտինը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ։ «Ի հեճուկս որոշակի վատատեսության, որն առկա է թե հայաստանյան, և թե ռուսաստանյան մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարբերությունները զարգանում են դինամիկ կերպով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն։ ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում չկան անլուծելի հարցեր։ Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը ՌԴ։ Photo: Mikhail Metsel / TASS Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |