ՀՀ վարչապետ. ՌԴ-ՀՀ հարաբերություններում չկա ոչ մի խնդիր, ոչ մի ուղղությամբ![]() 8 սեպտեմբերի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդյունավետ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայ-ռուսական հարաբերություններում չկա ոչ մի խնդիր։ «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ», - գրել է վարչապետը։ Սեպտեմբերի 8-ին Կրեմլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Պուտինը նշել է, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար զարգանում են բոլոր ուղղություններով։ «ՀՀ-ՌԴ հարաբերությունները ներկայում զարգանում են բոլոր ուղղություններով, այդ զարգացումը վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև տնտեսությանը»,- ասել է Պուտինը։ Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |