Փաշինյանը՝ ԼՂ խնդրի մասին. Գնահատում ենք՝ բանակցային վերջին փուլի արդյունքներն ընդունելի են, թե պետք է վերսկսել նորից 8 սեպտեմբերի 2018 - 23:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժին» տված հարցազրույցում հայտարարել է, որ կարևոր է գնահատել՝ արդյոք նոր կառավարության համար ընդունելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելը գործընթացի ամենավերջին փուլում արձանագրված արդյունքների հիման վրա, թե պետք է վերսկսել մի նոր կետից, կամ սրբագրումներ կատարել։ Նա նշել է, որ կառավարությունը ներկայումս ծանոթանում է բանակցային գործընթացի՝ նախորդներից ժառանգված իրավիճակին։ «Առաջնահերթ է արձանագրել փաստը, որ որպես ՀՀ վարչապետ լիազորված եմ բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, և լիազորված չեմ բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։ Դա այն պարզ պատճառով, որ ՀՀ իշխանության ձևավորմանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում, նրանք ունեն իրենց սեփական ընտրական համակարգն ու պետական ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցեն Արցախի անունից։ Բայց ուզում եմ շեշտել, որ մենք չենք հրաժարվում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին մասնակցելուց, մենք պատրաստ ենք հնարավորինս ամենաարդյունավետ ձևով մասնակցել այդ գորընթացին»,- ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմական նոր բախումը մարտահրավորներով հղի է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև Եվրոպայի համար։ «Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի շրջանակներում մենք հենց դա էինք քննարկում, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ կլինի Եվրոպայի համար, եթե այստեղ կրկին ռազմական բախում տեղի ունենա։ Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում, դա կարելի է նկատել նաև Ադրբեջանում Գերմանիայի կանցլերի կատարած հայտարարություններում»,- նշել է նա։ Ընթերցեք նաև՝ «Վարչապետ. ՀՀ-ն բոլոր լծակներն ունի՝ թույլ չտալու Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |