Ձեռնաշղթաներով բերման ենթարկված «Ժառանգության» անդամն ու կողմնակիցն ազատ են արձակվել![]() 10 սեպտեմբերի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ի երեկոյան Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին և կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունը: Ինչպես ասվում է գրառման մեջ, նրանց «հանցանքը» կայացել է նրանում, որ փորձել են Street art ոճի մեջ «Ժառանգության» քաղաքական գովազդը (առանց որևէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին: Սեպտեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նրանք ազատ են արձակվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |