Կիևում նշել են Ուկրաինայի հնագույն հայկական եկեղեցիներից մեկի տոնը![]() 10 սեպտեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Կիևում նշվել է Աստվածածնի ծննդյան եկեղեցու տոնը, որը գործել է նախկինում Պոդոլում: Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած միջոցառումը նախաձեռնել էր Ուկրաինայի հայ երիտասարդության միությունը: Տոնակատարությանը մասնակցել են Ուկրաինայի բազմաթիվ շրջաններից հայկական երիտասարդական կազմակերպությունների, Կիևի հայ համայնքի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչներ, հայտնում է AnalitikaUA.net-ը: Ուկրաինայի հայ երիտասարդության միության ներկայացուցիչները, Սրբոց Նահատակաց հայկական մատուռի քահանա Կարապետ Ղարիբյանի հետ այցելել են Պոդոլ, որտեղ հուշաքարի մոտ ծաղիկներ են դրել և աղոթք կարդացել: Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվորեն աշխատում է ազգային պատմական արժեքների տարածման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ յուրաքանչյուր պատմական և մշակութային օբյեկտ մեզ համար կարևոր է. «Մենք հպարտ ենք Ուկրաինայի հայերի հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ և կանենք հնարավորը` պատմական, ճարտարապետական և մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու համար»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |