«Կինոշոկում» լավագույն դերասանուհի է ճանաչվել Նարինե Գրիգորյանը՝ «Եվա» ֆիլմում դերի համար![]() 10 սեպտեմբերի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Գրիգորյանը: Նա մրցանակին է արժանացել Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում դերակատարման համար, հայտնում է Ինտերֆաքսը: «Կինոշոկ» 27-րդ կինոփառատոնն անցկացվել է Անապայում սեպտեմբերի 2-9-ը։ Փառատոնի ծրագրերում ներկայացված էր 67 ֆիլմ: «Եվա» հայ-իրանական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմը նկարահանել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը: Այն դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալն ամենուր հետապնդում է նրան: Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն Ադրբեջանի պահանջով արգելել է Ստամբուլում անցկացվող «Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Փառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վլադիմիր Տոլոկոննիկովը (հետմահու)։ Գլխավոր մրցանակը ստացել է Տաալայբեկ Կուլմենդեևի (Ղրղզստան) «Մունաբիյա» ֆիլմը, որը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Ալեքսեյ Շեմեսը «Պապ» ֆիլմի համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |