ՊԵԿ նախագահը՝ Սինգապուր այցից հետո. Սինգապուրյան հրաշքը հնարավոր չէ կիրառել Հայաստանում10 սեպտեմբերի 2018 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրյան հրաշքը հնարավոր չէ կիրառել Հայաստանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարելլ է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով Սինգապուր կատարած այցին: «Սինգապուրում հարկեր վճարելու պատրաստակամությունը համարվում է շատ կարևոր մի իրադարձություն, ...այստեղ մենք՝ հայերս, անելիքներ ունենք», - ասել է ՊԵԿ նախագահը, հայտնում է Aysor.am-ը: Դավիթ Անանյանն ասել է, որ Սինգապուրում հարկեր վճարելը հայրենասիրության տարր է, իսկ Հայաստանում ՊԵԿ-ը դեռևս չի հասել այս գաղափարախոսությանը: «Մեր մոտ ուրիշ նշանաբան ունեք, մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափել հարկերը վաճելուց, մենք Սովետական միությունից ունենք քաշ տված ժառանգություն՝ պետությանը խաբելը հարգանքի արժանի է», - ասել է Անանյանը: Նա նշել է, որ, օրինակ, մշակույթի ոլորտում առկա է հարկերը չվճարելու մշակույթ: «Օրինակ՝ ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են գրում ու կատարում, բայց որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել», - ասել է ՊԵԿ նախագահը: Նրա խոսքով՝ Տիգրան Մանսուրյանն է ժամանակին հայտարարագրեր ներկայացրել: Անանյանը նաև հայտարարել է, որ 2018-ին հունվար-օգոստոս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 միլիարդ դրամ, որը 78.0 դրամով կամ 10.6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |