«Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ բնակիչն ասել է՝ ԲՀԿ-ն փոստով ընտրակաշառք է բաժանում![]() 10 սեպտեմբերի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցի 10բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանել վարչական շրջանում, գրում է «Հայկական ժամանակը»: «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին մոտեցած բնակչուհին տեղեկացրել է , որ «այս պահին նա գտնվում է ամենակաշառվող թաղամասում»։ «Ես այսօր եմ իմացել, որ այստեղ կաշառք է բաժանում «Բարգավաճ Հայաստան», մեր տուն չեն մտել, բայց փոստատարները մտնում են մարդկանց տուն ու կաշառք են տալիս։ Այնպիսի մարդկանց տուն են մտնում, ովքեր թոշակ չեն ստանում»,- ասել է նա: Հայկ Մարությանը ասել է քաղաքացուն, որ իրավապահներն անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |