Գործադիրն առաջարկում է չբռնագանձել զինվորականների պարգևավճարները10 սեպտեմբերի 2018 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորների պատվո վճարներից ԴԱՀԿ բռնագանձումներ չկատարել։ Համապատասխան նախագիծը առաջին ընթերցմամբ հաստատվել է ԱԺ նիստում: Նախագծի զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին վճարվող դրամական ապահովության գումարների վրա կատարողական թերթով բռնագանձումներ չեն կարող կիրառվել: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանում քվեարկության կդրվի սեպտեմբերի 11-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |