Փաշինյան. ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել $1 մլրդ-ի

Փաշինյան. ՀՀ-ն ու Վրաստանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել    $1 մլրդ-ի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարել է, որ երկրները պայմանավորվել են առևտրաշրջանառությունն առաջիկա տարիներին $1 մլրդ-ի հասցնել:

«Հստակ խնդիր է դրվել՝ առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել$1 մլրդ-ի մակարդակի: Սա խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասել է վարչապետը:

2017 թվականին ՀՀ-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել է $249 մլն, ինչը 4,8%-ով շատ էր 2016 թվականի$245, 2 մլն-ից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---