Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի կողմից հետախուզվող թալիշների առաջնորդը![]() 10 սեպտեմբերի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանցի թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբասզադեն, որն Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ էր: Աբասզադեն ժամանակին մասնակցել է թալիշների խնդիրներին նվիրված երևանյան գիտաժողովին և հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» անվանել: Ըստ տեղեկությունների, Աբասզադեին ձերբակալել են Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի վարչական տարածքի ոստիկանները, հայտնում է Haqqin.az-ը Regnum-ի վրա հղումով: Մոսկվայի շրջանի Լյուբերեցկի քաղաքային դատարանի դատավոր Ժուռավլյովն Ադրբեջանին Աբբասզադեի արտահանձնումն ապահովելու համար որպես խափանման միջոց է ընտրել նրա կալանավորումը 1 ամսով: Թալիշների առաջնորդներից մեկը համարվող Ֆահրադդին Աբասզադեն Ռուսաստան էր մեկնել 1994-ին: Ըստ ադրբեջանական աղբյուրների, նա մշտապես հայտարարություններով է հանդես եկել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ»: Ավելի վաղ, անդրդառնալով թալիշների խնդիրներին, Աբասզադեն հայտարարել էր, որ ինչպես թալիշներին, այնպես էլ ավարներին, լեզգիներին և մյուսներին չի կարելի ազգային փոքրամասնություն համարել, քանի որ նրանք բոլորն էլ բնիկ են Ադրբեջանում: Նա ասել էր, որ Ադրբեջանն իսկական բանտ է այն ազգերի համար, որոնք այդ երկրի բնիկներն են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |