Զոհրաբյանը «սյուրռեալիստական անհեթեթություն» է որակել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու լուրը![]() 10 սեպտեմբերի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ կուսակցության կողմից փոստատարների միջոցով ընտրակաշառք բաժանելու տեղեկությունը «սյուրռեալիստական անհեթեթություն է», որն ինքը չի մեկնաբանելու: Նա հորդորեց քաղաքական «սև» PR-ով զբաղվողներին փոքր-ինչ կրեատիվ լինել և նոր հնարքներ մտածել: Զոհրաբյանը հայտնեց նաև, որ կուսակցությունն անգամ չի պատրաստվում քարոզարշավի ընթացքում վճարել ընտրական շտաբի աշխատակիցների օրինական աշխատավարձը՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու նպատակով: «Մենք անգամ մեր աշխատակիցների օրինական աշխատավարձն ենք վճարելու ընտրություններից հետո, որ դա շահարկումների առիթ չդառնա», - ասել է Զոհրաբյանը: Ավելի վաղ, Երևանի Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի փողոցի 10բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փոստատարների միջոցով ընտրակաշառք է բաժանել վարչական շրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |