Հիփոթեքի տոկոսադրույքն աննախադեպ՝ մինչև 5,5%-ի կհասցվի![]() 10 սեպտեմբերի 2018 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրիների լուծման նպատակով աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ կտրամադրվի: «ՀՀ-ում սկսվել է վարկային տոկոսադրույքների անկման գործընթաց, մենք որոշ երիտասարդների աննախադեպ ցածր՝ 5,5%-ով հիփոթեքային վարկ ենք տրամադրելու», - նշել է վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսվում է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսադրույքը գործող 9-9,5%-ից իջեցնել 7-7,5%-ի: «Մենք այստեղ կունենանք հիփոթեքային վարկի աննխադեպ ցածր տոկոսադրույք: Կնվազեն նաև կանխավճարները. երիտասարդ ընտանիքների համար կանխավճարը գործող 30%-ից կիջնի 20%-ի, զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության ծրագրի դեպքում 10% կսահմանվի», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ զինծառայողներին առանց տոկոս վարկեր են տրվում: Ծրագիրը դեռևս մշակման փուլում է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |