Եղեգնաձորի զինկոմի զորակոչի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ով բանակից ազատել11 սեպտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Եղեգնաձորի զինկոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետը քաղաքացուն առաջարկել է $11,000-ի դիմաց նրան ազատել զորակոչից և տալ զինվորական գրքույկ՝ գործարքը սկսելու համար նախապես պահանջելով $3000, հայտնում է ՀՀ ՊՆ ՌՈ մամուլի ծառայությունը: Քաղաքացին բուժհետազոտությունների ժամանակ իմացել է, որ ունի սրտի հետ կապված առողջական խնդիր, որով հնարավոր է չզորակոչվել բանակ, և հրաժարվել է պետին տալ նշված գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |