Ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կտրուկ անկում է գրանցել11 սեպտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին կտրուկ անկում է գրանցել: Սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին, արժույթը մեկ դոլարի համար հատել է 70 ռուբլու շեմը, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ռուբլին 2016 թվականի մարտից հետո առաջին անգամ է գրանցում նման անկում: Այդ ժամանակ մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել էր 80 ռուբլին, իսկ դոլարինը՝ 71 ռուբլին: Ազգային արժույթի հերթական թուլացման համար առիթ էր դարձել ԿԲ կողմից առանցքային տոկոսադրույքի նվազեցումը 17-15%: Ռուբլու անկումը շղթայական արտացոլվել է նաև դրամ/ռուբլի հարաբերակցության վրա։ Սեպտեմբերի 10-ին ռուբլու ԿԲ փոխարժեքը կազմել է 6,92 դրամ 1 ռուբլու դիմաց։ Դա ամենացածր փոխարժեքն է 2015-ի դեկեմբերից, երբ նավթի գների կտրուկ անկման ու պատժամիջոցների ֆոնին ռուբլին արժեզրկվեց մինչև 6,62 դրամ՝ ռուբլու դիմաց։ Օգոստոսի 1-ի համեմատ ռուբլին արժեզրկվել է մոտ 10%-ով։ 2014-ին պատժամիջոցները, ՌԴ տնտեսության անկումն ու տրանսֆերների կրճատումը բերել էր դրամի կտրուկ արժոևորման՝ մոտավորապես մինչև ներկայիս փոխարժեքի մակարդակ։ 2018 թվականի հուլիսին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերները կազմել են ավելի քան 41 մլն դրամ՝ 2017 թվականի նույն ամսվա մոտ 30 մլն-ի դիմաց: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |