Արգենտինական Կորդովայում փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել![]() 11 սեպտեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի Կորդովա քաղաքի քաղաքապետարանը որոշել է, որ հայկական անվանումներով փողոցների ցուցանակները երկլեզու պետք է լինեն՝ իսպաներեն և հայերեն: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ Նախաձեռնության հեղինակը Կորդովայի քաղաքային խորհրդի հայազգի անդամ Լուկաս Բալյանն է: Այդ մասին ասվում է Կորդովայի հայ համայնքի ֆեյսբուքյան էջում: Նախաձեռնությունը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին: Նշվում է, որ Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքի հայ համայնքի անդամները երկլեզու ցուցանակների տեղադրման կապակցությամբ շնորհակալական նամակ են հղել Կորդովայի քաղաքապետ Ռամոն Խավիեր Մեստրեին: Արգենտինայում բնակվում է 135 000 հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ)։ Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |