Զոհրաբյանը՝ հեծանիվով, Փոստանջյանը՝ ոտքով, Մարությանը՝ երթուղայինով. Երևանի ավագանու թեկնածուների քարոզարշավը11 սեպտեմբերի 2018 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին պաշտոնապես մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի ներկայացուցիչները եղել են քաղաքի տարբեր վարչական շրջաններում, հանդիպել ընտրողներին: Ընտրապայքարի դուրս եկած ուժերը հրապարակել են նաև իրենց նախընտրական հոլովակները: Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը և ավագանում թեկնածու Վահե Էնֆիաջյանը նախընտրական հոլովակում հեծանիվ են վարում:
Ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն էլ իր մասին պատմող հոլովակում զբոսնում է մայրաքաղաքի փողոցներում՝ վերհիշելով իր քաղաքական գործունեության առանձին դրվագներ:
Ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հոլովակում ներկայացնում է իր կենսագրությունը և կյանքի շրջադարձային դրվագները, որոնք տեղի են ունեցել Երևանում:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |