Ստալոնեն հայտարարել է «Ռեմբոյի» 5-րդ մասի նկարահանումների մեկնարկի մասին11 սեպտեմբերի 2018 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ շուտով կմեկնարկեն «Ռեմբո» ֆիլմաշարի 5-րդ մասի նկարահանումները: Այդ մասին դերասանը գրել է իր Instagram-ում՝ հրապարակելով իր գլխավոր կերպարի լուսանկարը: Ստալոնեն արդեն գրեթե 40 տարի է կատարում է Վիետնամի պատերազմի վետերանի դերը: «Շուտով սկսում եմ և շատ հուզված եմ...Աշխարհը, հավանաբար, փոխվում է, բայց նա՝ երբեք: Ոչինչ ավարտված չէ»,-գրել է Ստալոնեն: Ֆիլմաշարի 5-րդ մասում Ռեմբոյի ընկերներից մեկի դստերը, որն աշխատում է ֆերմայում, առևանգում են և գլխավոր հերոսը մեկնում է Մեքսիկա: Հենց որ Ռեմբոն հատում է սահմանը, նա դիմակայության մեջ է մտնում ամենադաժան կարտելներից մեկի հետ: Ֆիլմաշարի առաջին ֆիլմը, որը կոչվում էր «Ռեմբո. Առաջին արյունը», էկրան է բարձրացել 1982-ին: Ստալոնեն այն ժամանակ 36 տարեկան էր: Մյուս մասերը թողարկվել են 1985, 1988 և 2008թթ.: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |